«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԳՅՈՒԼԻՆ. «ԱՅՈ, ԵՍ ՖԱՆԱՏԻԿՈՍ ԵՄ»

Ինչպես տեղեկացրել էինք 2 օր առաջ, Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը խստորեն հակազդել էր Հանրապետական կուսակցության պատգամավոր Թոմ Տանկրեդոյի «Եթե մահմեդականները շարունակեն իրենց հարձակումները, ապա մենք էլ կռմբակոծենք Մեքքան» հայտարարությանը: Գյուլը Տանկրեդոյին անվանել էր «սադրիչ, պատասխանատվությունից զուրկ եւ ֆանատիկոս»:

Այդ մասին հուլիսի 20-ի համարում տեղեկացրել էր թուրքական «Ռադիկալը»: Հուլիսի 21-ին «Զաման» թերթն էլ տեղեկացնում է Աբդուլլահ Գյուլին հանրապետական Թոմ Տանկրեդոյի պատասխանի մասին: Վերջինս պատասխանել է «Դենվեր փոստի» միջոցով եւ ասել. «Եթե խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի անվտանգությանը, ապա ես, այո, ֆանատիկոս եմ»:

Ի դեպ, Տանկրեդոյին, բացի Թուրքիայի արտգործնախարարից եւ իսլամական աշխարհից, դատապարտել են նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունն ու Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հոուարդ Դինը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4