Ընդհանուր առմամբ անցնող տարիներին Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է 170 մլն դոլարի ռազմական օգնություն: Այս մասին, ըստ «Նովոստի» գործակալության, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը 2-օրյա այցի ընթացքում հանդիպել է նաեւ նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ ադրբեջանցի իր գործընկեր Սաֆար Աբիեւի հետ: