«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԳՈՐԾԻ»

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության երկրորդ կետով հանձնարարվում է, որ «վերջնական տեքստի քննարկումները Հայաստանի ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ պետք է անցկացվեն բաց ու թափանցիկ», եւ ամենակարեւորը` «ամենալայն քաղաքական կոնսենսուս պետք է գտնել»:

Հնարավո՞ր է ընդդիմության եւ իշխանությունների համագործակցություն, եթե ընդդիմությունն իբրեւ համագործակցության նախապայման առաջարկում է պատժել նախորդ ընտրությունների ընտրակեղծիքների հեղինակներին:

Ընդդիմության մի հատվածի այս պահանջին ու տրամաբանությանը վճռականորեն համաձայն չէ Տիգրան Թորոսյանը: «Ընտրախախտումների պատճառները վերացնելու համար նախ անհրաժեշտ է իրականացնել այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են սահմանադրական բարեփոխումների նախագծով: Ողջ աշխարհում հստակեցումներ են գնում, թե որ երկիրն է գնում դեպի ժողովրդավարություն, որը` ավտորիտարիզմ: Եվ արմատական փոփոխությունների իրականացման համար Հայաստանը կարճ ժամանակ ունի, ընդամենը 2-3 տարի:

Ավելին, որոշ ժամանակ անց, կարծում եմ, մենք լսելու ենք` զգուշացեք, դռները փակվում են: Մենք պետք է հասցնենք մինչեւ դռները փակվելը, որպեսզի դռան հետեւում չմնանք»:

Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, եթե ընդդիմությունը չմասնակցի երկրի թիվ 1 քաղաքական խնդրի լուծումներին, դա նրա համար քաղաքական ինքնասպանություն կլինի: Եվ անհասկանալի` ե՛ւ ներսի, ե՛ւ դրսի համար:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4