«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2005-07-21 | #135, 2005-07-22 | #136, 2005-07-23


ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Երեւանցի գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շարունակում է իր հաջող մրցելույթներն Ամստերդամում: 6-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց Իգոր Հենկինին եւ վաստակեց 5 միավոր: Հակոբյանը Պավել Էլյանովի ու Իվան Չեպարինովի հետ գլխավորում է աղյուսակը: Վերջիններս եւս հաղթանակով ավարտեցին իրենց հանդիպումները: Էլյանովը պարտության մատնեց Յան Սմիթին, իսկ Չեպարինովը հաղթեց Յան Ռոջերսին: 7 շախմատիստ 4,5-ական միավորով հետապնդում է առաջատարներին: 7-րդ տուրում Հակոբյանը սեւերով խաղալու է Էլյանովի հետ: Հայ շախմատիստը մասնակիցների մեջ ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2705): Մյուս առաջատարըՙ Չեպարինովը, սպիտակներով մրցելու է Իվան Սոկոլովի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4