Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի վերջին հետազոտության արդյունքները: Ըստ «Ազատության», շարքային ռուսաստանցիները ԱՊՀ առաջնորդներից առավել լավ ճանաչում են Ուկրաինայի եւ Բելառուսի նախագահներին. Ալեքսանդր Լուկաշենկոյին ճանաչում է ռուսաստանցիների 85, իսկ Վիկտոր Յուշչենկոյինՙ 76 տոկոսը: Հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարներից Իլհամ Ալիեւին գիտի ռուսաստանցիների 54 տոկոսը, Միխայիլ Սաակաշվիլունՙ 47, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանինՙ ընդամենը 27 տոկոսը: