«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ԱԼԻԵՎ. «ԿՍՏԵՂԾԵՆՔ ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿ ԵՎ ԿԱԶԱՏԱԳՐԵՆՔ ՀՈՂԵՐԸ»

Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, որ երկրի պաշտպանական ծախսերն աճել են 76 տոկոսով: Անդրադառնալով ԼՂ խնդրի ռազմական լուծման հնարավորությանը, նա նշել է. «Մենք կստեղծենք ուժեղ բանակ եւ կազատագրենք մեր հողերը»:

Իր հերթին Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ եթե ադրբեջանական բանակը Հայաստանի բանակից ավելի մարտունակ լինի, ապա ԼՂ խնդիրը կփորձի լուծել ռազմական ճանապարհով: Ըստ Սերժ Սարգսյանի, արդեն մի քանի տարի Ադրբեջանի նախագահներն ասում են, որ կարող են հարցը լուծել ռազմական ճանապարհով, մինչդեռ իրականում «նրանք ոչինչ չեն ցանկանում»:

Սարգսյանը կրկին խոսել է զիջումների մասին. «Եթե հնարավոր լինի լուծել ԼՂ կարգավիճակն ու հարցը, ապա մենք պետք է գնանք զիջումների»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4