Մինչեւ 19 տարեկանների Հայաստանի պատանեկան հավաքականին չհաջողվեց մտնել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային մրցաշարի վերջին խաղում մեր պատանիները 0-1 հաշվով զիջեցին ֆրանսիացիներին եւ դուրս մնացին հետագա պայքարից: Հանդիպման 31-րդ րոպեին Բետեի դարպասը գրավեց Կամբոնը: Այդ խաղում մեր ընտրանին հանդես է եկել հետեւյալ կազմով. Ապուլա Բետե, Հայկ Չիլինգարյան, Միխել Սիմոնյան, Ռաֆայել Սաֆարյան, Մխիթար Գրիգորյան, Ալեքսանդր Պետրոսյան, Ժորա Հովհաննիսյան (Արտակ Օսեյան, 5), Էդգար Մանուչարյան, Արթուր Ստեփանյան, Արտակ Հովհաննիսյան (Արմեն Հովհաննիսյան, 25, Գուրգեն Մելիքսեթյան, 65), Կառլ Լոմբե:
Այսպիսով, «B» խմբից պայքարը կշարունակեն Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականները: Վերջինս 3-2 հաշվով հաղթեց նորվեգացիներին: «A» խմբում գերազանց հանդես եկավ Սերբիայի հավաքականըՙ 3-րդ խաղում էլ պարտության մատնելով մրցակցինՙ Հունաստանի հավաքականին (3-0): 2-րդ տեղը գրաված Գերմանիայի ընտրանին 2-1 հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլիստներին: Այսօր կիսաեզրափակիչում կմրցեն Սերբիա-Անգլիա, Ֆրանսիա-Գերմանիա զույգերը: Չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 29-ին Բելֆաստի «Վինձոր պարկ» մարզադաշտում կայանալիք եզրափակիչ խաղում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ