Ըստ շրջանառվող լուրերիՙ Գեղարքունիքի մարզպետին հնդիկ ոսկեհանները ջիպ են նվիրել: Հայտնի է, որ նրանք ուզում են Սեւանա լճի ջրհավաք ավազանում` Սոթքում ոսկու կորզման ֆաբրիկա կառուցել եւ ոսկու արդյունահանում սկսել: Փաստորեն այդ ծրագիրը ապրիլի 5-ին տապալվեց, բայց դարձյալ վերակենդանացվում է: Առատաձեռն հնդիկները 4 ջիպ էլ նվիրել են բնապահպանության նախարարությանը: Ասում են, որ մարզպետն արդեն շրջագայում է ջիպով: