ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 1-ից կվերսկսվի ավտոտրանսպորտի երթեւեկությունը Երեւանի Կիեւյան կամրջով: Ինչպես հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը, նույն օրվանից կվերականգնվեն նաեւ կամրջով անցնող 24 միկրոավտոբուսային եւ 2 ավտոբուսային երթուղիները:
Հիշեցնենք, որ Կիեւյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված ապրիլի 26-ից հասարակական տրանսպորտը երթեւեկում է շրջանցիկ ճանապարհներով` Ծիծեռնակաբերդի խճուղով եւ Դավիթաշենի կամրջով: