«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2005-07-23 | #137, 2005-07-26 | #138, 2005-07-27


ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ԴԵՄ

«Սեւանի արժեքըՙ 6 ջիպ» երեկվա մեր հրապարակմանը, ինչպես եւ սպասում էինք, անմիջապես արձագանքեցին Գեղարքունիքից:

Ի պատասխան «Ազգ» օրաթերթի 2005 թ. հուլիսի 26-ի առաջին էջում զետեղված «Սեւանի արժեքըՙ 6 ջիպ» վերնագրի ներքո տպագրված տեղեկության հայտնում ենք, որ Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը դեմ են արտահայտվել Սոթքում ոսկու կորզման կոմբինատ կառուցելու գաղափարին եւ միշտ դեմ են արտահայտվելու ցանկացած այլ ծրագրի, որի պատճառով կարող են վտանգվել Սեւանի ջրային եւ կենդանական ռեսուրսների պահպանությունն ու վերարտադրությունը: Ուստի մնում է հավատացնել, որ հրապարակման մեջ նշված «ապրիլի 5-ի տապալված ծրագիրը» չի վերակենդանանա:

Իսկ ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզպետի ջիպ մեքենային, այն մարզպետին ժամանակավոր օգտագործման են տվել ոչ թե հնդիկները, այլՙ «Գեղարքունիք» հիմնադրամը:

ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի մամուլի քարտուղար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4