Օգոստոսի 25-26-ը Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի օրերին կանցկացվի ձիարշավՙ Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի համար, որին, բացի ԱՊՀ երկրների ղեկավարներից, ներկա կլինեն նաեւ Թուրքիայի եւ Իրանի նախագահները: Ձիարշավը կազմակերպվում է Կազանի 1000-ամյակի տոնակատարության շրջանակներում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Կազանում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: