Հուլիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Միջուկային էներգիայի գծով միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Մոհամմադ էլ Բարադեյին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման հարցեր:
Զրուցակիցները, ընդգծելով Հայաստանի եւ ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության կարեւորությունը, անդրադարձան Մեծամորի ատոմակայանի անվտանգության, առավել արդյունավետ աշխատանքի ապահովման, նաեւ էներգիայի այլ աղբյուրների օգտագործման խնդիրներին: