«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2005-07-26 | #138, 2005-07-27 | #139, 2005-07-28


«ՄՈՆՐԵԱԼ ԳԱԶԵԹՆ» ԷԼ Է ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Կանադական հեղինակավոր օրաթերթերից «Մոնրեալ գազեթի» գլխավոր խմբագիրն իր աշխատակազմին ուղղված շրջաբերականով վերջնականապես հստակեցրել է թերթի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 23-ի համարը:

«Պատմական արձանագրություններից պարզ է դառնում, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թ., ցեղասպանություն է համաձայն 1948 թ. ՄԱԿ-ի սահմանումների», նշված է շրջաբերականում, որն այսուհետեւ լրագրողներին եւ խմբագիրներին կոչ է անում «ցեղասպանություն» բառն օգտագործել հայկական կոտորածների մասին հոդվածներում առանց «ենթադրյալ», «վիճելի», «այսպես կոչված» կամ «ինչպես հայերն են պնդում» որակումների: «Մեր դիրքորոշումը համապատասխանում է մյուս թերթերիՙ «Օտտավա սիթիզընի», «Նյու Յորք թայմսի» եւ «Բոստոն գլոբի» դիրքորոշումներին», եզրակացնում է շրջաբերականը:

Նման կողմնորոշում թերթը որդեգրել է հունիսի 15-ին հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո: Գլխավոր խմբագիր Անդրու Ֆիլիպսի եւ խմբագրական կազմի մյուս անդամների հետ հանդիպել են «Կանադահայերի կոնգրես» կազմակերպության ներկայացուցիչներ Տարո Ալեբյանը (նախագահ), Արշավիր Գյոնջյանը (պատվ. նախագահ) եւ Հարրի Տիգրանյանը (իրավաբան), որոնք բացի պատմական եղելությունը ներկայացնելուց խմբագրությանն են հանձնել «Զորյան» ինստիտուտի եւ Վարդգես Տոլաբճյանի տրամադրած համապատասխան փաստաթղթերը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4