«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2005-07-28 | #140, 2005-07-29 | #141, 2005-07-30


ՀԱՅԵՐԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Վրաստանի ծայրագույն հարավ-արեւմուտքում գտնվող Սամցխե-Ջավախեթիա ռեգիոնը երկրի ամենախոշոր տարածաշրջաններից մեկն է, որի կազմում վեց շրջան կաՙ Ադիգենի, Ասպինձայի, Բորժոմի, Ախալցխայի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի (նախկինումՙ Բոգդանովկա): Հայոց Ջավախք աշխարհը տեղավորվում է այս տարածքում:

«Իոսիֆ Ստալինի իշխանության տարիներին այս տարածաշրջանը համարվեց սահմանային փակ գոտի, անկախ այն բանից, թե այս կամ այն բնակավայրն ինչ հեռավորության վրա էր գտնվում Թուրքիայի հետ պետական սահմանից, ասում է Ախալքալաքի շրջանի վարչության նախագահ Արթուր Երեմյանը: Ջավախեթիի ամեն մի բնակիչ, ով ուսման կամ աշխատանքի նպատակով մեկնում էր եւ գրանցվում Ջավախեթիայի սահմաններից դուրս, ավտոմատ կերպով զրկվում էր հարազատ օջախ անարգել վերադառնալու իրավունքից: Ամեն անգամ նա պետք է իր բնակության նոր վայրում ետ դառնալու դիմում տար, ներկայացներ Ախալքալաք կամ Բոգդանովկա վերադառնալու թույլտվությունը (վիզան) եւ ամիսներով սպասեր հայրենի բնակավայր մուտք գործելու իրավունքի ձեռքբերմանը»:

Տարիների ընթացքում, հատկապես Վրաստանի անկախացումից հետո Ջավախքում իրավիճակը փոխվել է: Տարածաշրջանի խնդիրներին ծանոթանալու նպատակով «Ազգի» ընթերցողներին ենք ներկայացնում մեր այս հրապարակումը:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4