Ղազախստանցի հեծանվորդ Ալեքսանդր Վինոկուրովը հաջորդ տարի հանդես կգա նոր թիմումՙ «Լիբերտի Սեգուրոսում»: «Տի Մոբայլ» թիմից տեղափոխվելու գլխավոր դրդապատճառն այն է, որ Վինոկուրովը ցանկանում է իրականացնել իր վաղեմի երազանքըՙ հաղթող ճանաչվել «Տուր դը Ֆրանս» բազմօրյա հեծանվավազքում: Նախկին թիմում, որում հիմնականում հանդես էին գալիս գերմանացի հեծանվորդները, թիմի մարտավարությունը կառուցվում էր առաջատարիՙ Յան Ուլրիխի հաջող մրցելույթներն ապահովելու համար: Վերջինս 1997 թ. նվաճել էր «Տուր դը Ֆրանսի» հաղթողի տիտղոսը: Օրերս ավարտված «Տուր դը Ֆրանս» հեծանվավազքում Վինոկուրովը գրավել էր 5-րդ տեղըՙ հաղթող ճանաչվելով երկու փուլում: