«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, երեկ կայացել է հերթական նիստը, որում քննարկվել են բասկետբոլի համահայկական մրցաշարի անցկացման կազմակերպչական մի շարք հարցեր: Մրցաշարի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 21-ին, ժամը 18-ին մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 28 քաղաքների թիմեր: Մրցաշարին կմասնակցեն կանանց 9 եւ տղամարդկանց 19 թիմեր: Բացի «Դինամո» մարզասրահից, հանդիպումներն անցկացվելու են նաեւ ջերմոէլեկտրակայանի մարզասրահում եւ ՖԻՄԱ-ի մանեժում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4