ՄՈՍԿՎԱ, 15 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թռչունների սեզոնային չուն սպառնում Է թռչնագրիպի վիրուսը տարածել Ռուսաստանի ամբողջ տարածքում եւ սահմանակից երկրներում: Այս մասին ասված Է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյի նամակում, որն այսօր ստացվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում:
Այնտեղ, մասնավորապես, նշված Է, որ «թռչունների չուի ուղիների վերլուծությունը ցույց Է տվել, որ այս աշնանը բացառված չԷ թռչնագրիպի վիրուսի տարածման հավանականությունն Արեւմտյան Սիբիրից Կասպից եւ Սեւ ծովերի շրջաններում:
Վտանգը կապված Է այն հանգամանքի հետ, որ չվող թռչունների մի մասը Նովոսիբիրսկի մարզից եւ Ալթայի երկրամասից այդ շրջաններ Է թռչում ձմեռելու համար: Միեւնույն ժամանակ Ռուսաստանի Սպառման վերահսկողության համերկրային ծառայությունում այն կարծիքին են, որ բացի Ռուսաստանի հարավից վիրուսը կարող Է ընկնել նաեւ սահմանակից երկրներՙ Ադրբեջան, Իրան, Իրաք, Վրաստան, Ուկրաինա, Միջերկրականի երկրներ, քանի որ թռչունների չուի ուղիները Սիբիրից անցնում են այդ երկրների տարածքներով: