«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2005-08-19 | #147, 2005-08-20 | #148, 2005-08-23


ԿԱՍՊԱՐՈՎԻՆ ՉԷԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔ ԹՈՂՆԵԼ

Օրերս շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, «2008 թ. ազատ ընտրություններ» կոմիտեի նախագահ Գարի Կասպարովի մուտքը հայրենիք Մոսկվայի օդանավակայանում փորձել էին խոչընդոտել: Այդ մասին Կասպարովը հայտարարել էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Խորվաթիայից վերադառնալիս նա մոտ 25 րոպե սպասել էր անցագրային հսկիչ կետի մոտ: «Երբ մոտեցա պատուհանին ու տվեցի անձնագիրս, ասացին, որ մի փոքր սպասեմ: Հետո եկավ մի լեյտենանտ, վերցրեց անձնագիրս ու հեռացավ: Նա զանգահարեց ինչ-որ մեկին, վերադարձավ, սկսեց հարցեր տալ, հետո նորից հեռացավ: Իմ հարցերին պատասխանեց, որ չի կարող ծառայողական տեղեկատվության գաղտնիքն ինձ մոտ բացահայտել», պատմել է Կասպարովը: Նա հեռախոսային խոսակցությունից միայն մի քանի բառ էր լսել. «Ինչպե՞ս կարող եմ հայրենիք չթողնել Ռուսաստանի քաղաքացուն»: Այս խոսքերից Կասպարովը հասկացել է, որ իր ազգանվան հետ կապված ինչ-որ հարցեր կան: Կասպարովը միջադեպի առիթով մտադիր է խորհրդակցել իր փաստաբանների հետ եւ պարզել, թե ինչո՞ւ սահմանապահները շփոթված էին եւ չգիտեին, թե ինչպես վարվեն իր հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4