«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2005-08-20 | #148, 2005-08-23 | #149, 2005-08-24


ՍՈՉԻՈՒՄ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՊՂԾՎԵԼ ԵՆ ՌՈՒՍՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ ՇԻՐԻՄՆԵՐ

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 23 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանդալները վնասել են Սոչիի Խոստայի շրջանի Բաբուշովկա գյուղի գերեզմանատան յոթ շիրիմներ: Ինչպես Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել են Սոչիի «Սեւան» հայկական մշակութային ընկերությունում, վնասված շիրիմներից չորսը պատկանում են ռուսների, երեքըՙ հայերի:

Ինչպես եւ նախորդ երկու դեպքերում վանդալները մակագրություններ են արել շիրմաքարերի վրա: Բայց եթե նախկինում գրվում էր միայն մեկ բառՙ «Շիզոֆրենիա», ապա այս անգամ վանդալները վիրավորական մակագրություններ են արել միլիցիայի աշխատակիցների ու Ռուսաստանի նախագահի հասցեին:

Հիշեցնենք, որ վանդալիզմի առաջին դեպքը տեղի է ունեցել Խոստայի շրջանի Վերին Յուրտ գյուղում, որտեղ քանդվել էր քսանինը գերեզման, այդ թվումՙ քսանութըՙ հայկական: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Խոստայի շրջանի Ռազդոլնոյե գյուղում, որտեղ պղծված տասը շիրիմներից յոթը պատկանում էր ռուսների եւ երեքըՙ հայերի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4