«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2005-08-26 | #152, 2005-08-27 | #153, 2005-08-30


ԿԻՊՐՈՍԸ ԲԵՆՈՆԻՆ ՉԻ ՀԱՆՁՆԻ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ

Մեր թերթի արձակուրդի օրերին միջազգային լրատվամիջոցները ներկայացրին հերթական սկանդալը ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների ոլորտից: Դրանց շարքում այս անգամ առաջին դիրքում հայտնվեց միջազգային մակարդակի վրա հայազգի ամենաբարձր պաշտոնատարըՙ Բենոն Սեւանը: Եվ մեր էլեկտրոնային լրատվամիջոցներն անքննադատաբար կուլ տվեցին եւ իրենց հերթին իբրեւ բացարձակ ճշմարտություն ռադիոհեռուստադիտողներին ներկայացրին նրա շուրջը ստեղծված սկանդալը նույնությամբ, առանց անդրադառնալու, որ միջազգային լրատվամիջոցներն այս անգամ խույս տվեցին ուղղակի նրա բացատրությունները ներկայացնելու պատեհությունից: Մեր ներկա համարի 4-րդ էջում փորձել ենք ինքնապաշտպանվելու այդ հնարավորությունը տալ նրան:

Մինչ այդ, «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացնում է, որ Կիպրոսը չի հանձնի մի այլ պետության (այս դեպքում Մ. Նահանգներին) հայկական ծագումով կիպրացի Բենոն Սեւանին, եթե նրա մեղավորությունը հաստատվի «Նավթ պարենի դիմաց» գործում:

«Մեր սահմանադրությունն արգելում է այլ պետության արդարադատությանը հանձնել մեր քաղաքացիներից որեւէ մեկին», բացատրել է Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Ջորջ Իակովուն:

67-այա Բենոնը, ըստ լրատվության, արդեն երկու շաբաթ Կիպրոսում է:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4