Վրացական «24 ժամ» օրաթերթը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկովին, հաղորդում է, որ ամենայն հավանականությամբ մինչեւ 2005 թ. վերջը Թբիլիսի կայցելի նախագահ Պուտինը: Ռուսաստանի նախագահի վերջին այցը Վրաստան տեղի է ունեցել 1994 թ.: Ռուսաստանի նախկին նախագահին մոտ կանգնած որոշ պաշտոնյաներ իրենց հուշերում հիշում են, որ Բորիս Ելցինը Թբիլիսիի օդակայանում իջել էր հարբած եւ Շեւարդնաձեից պահանջել ռուսներին հանձնել Աբխազիայի Պիցունդա նավահանգիստը, որը Վրաստանը կորցրել էր 1993 թ.: