Լույս երկուշաբթի գիշերը Գորիում տեղակայված Վրաստանի պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, հաղորդում է Ինտերֆաքսը: Ծեծկռտուքին երկու կողմերից մասնակցել են 450 զինծառայողներ: Տասնյակ զինծառայողներ ստացել են լուրջ մարմնական վնասվածքներ, լսվել են կրակոցներ: Վրաստանի պաշտպանության նախարարությունը դեռեւս մեկնաբանություններ չի տալիս կատարվածի առնչությամբ: