Բելգիայի տրանսպորտի նախարարությունը երեկ հրապարակել է ավիաընկերությունների «սեւ ցուցակը», որոնք, Բրյուսելի կարծիքով, չեն պահպանում անվտանգության կանոնները, հաղորդում է Ռոյթերը: Ցուցակի մեջ հայտնվել են 9 ավիաընկերություններ, որոնցից մեկը կոչվում է «Air Van Airlines» (Հայաստան): Քանի որ այս լուրը ուշ էր ստացվել, «Ազգին» չհաջողվեց պարզել, թե որտեղ է գրանցված հայկական «Air Van Airlines»-ը: Ավելի վաղ Ֆրանսիան եւս հրապարակել էր այն 5 ավիաընկերությունների անունները, որոնք անվտանգ չեն: