«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2005-08-31 | #155, 2005-09-01 | #156, 2005-09-02


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸՙ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ

ՄՈՍԿՎԱ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ից Ռուսաստանից Հայաստան եւ Հայաստանից Ռուսաստան քաղաքացիների ուղեւորություններն «իրականացվելու են միայն արտասահման մեկնելու համար վավերական փաստաթղթերով»: Այդ մասին այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությունում: «Փաստաթղթերի ռուսաստանյան ցանկին համապատասխան,-նշել են Սմոլենսկյան հրապարակում,- դրանց թվում են դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերը, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիրը, որը հաստատում է ՌԴ-ի քաղաքացու անձը երկրի սահմաններից դուրս, եւ նավաստու անձնագիրը»:

«Փաստաթուղթը կորցնելու կամ դրա մեխանիկական վնասվածքի դեպքում ռուսաստանցիները կարող են երկիր վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն մուտքի վկայականով,-ճշտել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:-Այդ փաստաթուղթը ձեւակերպվում է արտասահմանում Ռուսաստանի դեսպանությունների եւ հյուպատոսությունների կողմից, իսկ Հայաստանումՙ Երեւանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում:

Մոսկվան եւ Երեւանը, հիշեցրել են ՌԴ արտգործնախարարությունում, «օգոստոսի 24-ին համաձայնություն են ձեռք բերել կրճատելու այն փաստաթղթերի ցանկը, որոնք նախատեսված են իրենց քաղաքացիների փոխադարձ անայցագիր ուղեւորությունների վերաբերյալ երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրված 2000 թվականի սեպտեմբերի 25-ի համաձայնագրով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4