«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2005-09-01 | #156, 2005-09-02 | #157, 2005-09-03


ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՃՆՇՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ

Ուելսի Նյուպորտ քաղաքում ԵՄ 25 պետությունների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվել է ընդհանուր հայտարարություն ընդունել, որն Անկարային հորդորում է Եվրոմիությանն անդամակցելու բանակցությունների շրջանակներում «կարգավորել» իր հարաբերությունները Կիպրոսի հետ: Ֆրանսպրեսը նշում է, որ եվրոպական որոշ պետությունների, մասնավորապես Ֆրանսիայի նախաձեռնությամբ ԵՄ արտգործնախարարները «ափսոսանք» են արտահայտել, որ Անկարան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը: Թեեւ Թուրքիան փաստորեն կատարել է ավելի վաղ իր ստանձնած պարտավորությունները (օրենսդրության բարեփոխում եւ ԵՄ նոր անդամների վրա մաքսային ազատ առեւտրի պայմանների տարածում), Կիպրոսի արտգործնախարար Գեորգի Յակովուն հանդիպման ժամանակ «սադրիչ» անվանեց կիպրական նավերին թուրքական նավահանգիստներ չթողնելու Թուրքիայի հայտարարությունըՙ ավելացնելով, որ Եվրոմիությունը պարտավոր է համապատասխան ձեւով արձագանքել: Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելուն դեմ են արտահայտվել Կիպրոսը, Ավստրիան, Ֆրանսիան եւ Հոլանդիան:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4