Ամերիկյան իշխանությունները Վրաստանի 27-ամյա բնակիչ Վլադիմիր Արուտյունովին մեղադրում են Ջորջ Բուշի վրա նռնակ նետելու, ապօրինաբար զենք պահելու եւ օգտագործելու մեջ: ԱՄՆ արդարադատության նախարարությունում Ռոյթեր գործակալության թղթակցին ասել են, որ ԱՄՆ-ում դատվելու դեպքում Արուտյունովը կդատապարտվեր ցմահ բանտարկության:
Սակայն ամերիկացիները կսպասեն վրացական դատարանի վճռին: Դատավճռի հրապարակումից հետո միայն, եթե հարկ լինի, ԱՄՆ-ը կպահանջի արտաքսել մեղադրյալին:
Մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Արուտյունովը նռնակ էր նետել Ջորջ Բուշի կողմը: Վրաստանի ներքգործնախարար Վանո Մերաբիշվիլու խոսքերով, նռնակը չէր պայթել պատահաբար. «չափազանց ամուր էր փաթաթված թաշկինակի մեջ, եւ հարվածային մեխանիզմը չէր գործել»: