ԲԱՔՈՒ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 7-ին ժամը 20:00-ին պաշտոնապես սկսվել է երրորդ գումարման Միլի մեջլիսի ընտրությունների քարոզարշավը: Ինչպես «Թրենդին» հայտնել են Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, սեպտեմբերի 7-ին ժամը 18:00 ավարտվել է թեկնածուների գրանցման գործընթացը: Հաջորդ շաբաթ կկայանա զանգվածային լրատվամիջոցներում թեկնածուների անվճար քարոզչության հետ կապված վիճակահանություն: Անվճար քարոզչությունից կարող են օգտվել միայն քաղաքական կուսակցությունները եւ կուսակցությունների ընտրական դաշինքները, որոնք թեկնածուներ ունեն գրանցված 60-ից ավելի ընտրատարածքներում: