«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2005-09-07 | #160, 2005-09-08 | #161, 2005-09-09


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄՆ-ԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 200 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԱՄՆ-ում «Կատրինա» մրրիկի պատճառած վնասներից տուժած բնակչությանը կտրամադրվի 200 հազար դոլար մարդասիրական օգնություն: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի խոսքերով` գումարը մյուս շաբաթվա սկզբին արդեն փոխանցված կլինի Նյու Յորքի հատուկ բանկ, որտեղ կուտակվում են աղետի հաղթահարման նպատակով տրամադրված ֆինանսական միջոցները: Հաշվի համարն արդեն տրվել է ԱՄՆ-ի դեսպանության կողմից:

«Աղետը շարունակական բնույթ ունի, եւ Հայաստանի կառավարությունը, ցուցաբերելով օժանդակությունը, պատրաստակամություն է հայտնում կարիքների դեպքում տրամադրել նաեւ այլ տիպի օգնություն»,-ասաց փոխնախարարը: Ըստ նրա` աղետի առաջին օրերին Հայաստանն առաջարկել է նաեւ փրկարարական, բժշկական օժանդակություն, սակայն այսօր առաջնային է ֆինանսական աջակցությունը` նկատի առնելով Միացյալ Նահանգների կառավարության կոչը միջազգային հանրությանը եւ բոլոր պետություններին: Վերջին տվյալներով 100 միլիարդ դոլարի հասնող վնասի ծավալի մեջ Հայաստանի օգնությունը զուտ խորհրդանշական բնույթ ունի: Սակայն շատ կարեւոր է, որ Հայաստանն իր օժանդակությունն է ցուցաբերում ԱՄՆ-ին, քանի որ ամերիկացի ժողովուրդը 1988թ-ի աղետալի երկրաշարժի օրերից սատար է կանգնել Հայաստանին, մեծ օժանդակություն ցուցաբերել նաեւ անկախությունից հետո` մինչ այսօր տրամադրելով 1 մլդ 600 մլն դոլարի հասնող օգնություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4