«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2005-09-08 | #161, 2005-09-09 | #162, 2005-09-10


ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ԴԱՐՖՈՒՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Երեկ մի խումբ ամերիկահայեր միացել են այն ցուցարարներին, ովքեր Վաշինգտոնում, Սպիտակ տան առաջ բողոքում էին Սուդանի Դարֆուր շրջանում շարունակվող ցեղասպանության փաստի նկատմամբ նախագահ Բուշի վարչության անգործության դեմ: ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակից հաղորդում են, որ ցույցին մասնակցում էին ամերիկյան կրոնական, էթնիկական, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ, որոնք մտահոգ են Դարֆուրում տիրող վիճակով: Այնտեղ ցարդ զոհվել է 400 հազարից ավել եւ մարդ, ամեն օր հարյուրավոր մարդիկ են ենթարկվում ցեղասպանական արարքների, մինչդեռ Մ. Նահանգները ոչինչ չի անում դրա առաջն առնելու համար: Ցույցին ելույթ են ունեցել Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, Եկեղեցիների ազգային խորհրդի քարտուղար, դոկտ. Ռոբերտ Էդգարը, Հրեաների համաշխարհային ծառայության նախագահ Ռութ Մեսինջերը եւ ուրիշներ: Բոլոր հռետորները հիշատակել են նաեւ Հայոց ցեղասպանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4