«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2005-09-08 | #161, 2005-09-09 | #162, 2005-09-10


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼ 10-15 ՏԱՐԻ ՀԵՏՈ

ԲԱՔՈՒ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-ադրբեջանական հակամարտության ակունքները, պատճառները, հետեւանքները եւ լուծման ուղիներն են քննարկվել սեպտեմբերի 9-ին Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզի եւ Կովկասյան ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հետ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հանդիպման ընթացքում:

Ա. Դելետրոզը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք առաջարկներ կան: Առաջին պլան մղելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Դելետրոզն առաջարկել է այն քննարկել 10-15 տարի հետո:

Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, Դելետրոզը կարեւոր է համարում նաեւ երկուստեք, հատկապես Ադրբեջանի կողմից, ուժի դիրքերից հանդես գալուց հրաժարվելը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4