«Նոր ժամանակներ» կուսակցությունը, հաշվի առնելով վերջերս շրջանառվող ասեկոսեները, թե իրենք ՏԻՄ ընտրություններում սատարում են այս կամ այն թեկնածուին, հանդես է եկել հայտարարությամբ: Կուսակցության վարչությունից ստացված հայտարարության մեջ նշվում է, որ կուսակցությունը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում չի սատարել եւ չի պատրաստվում սատարել որեւէ թեկնածուի: «Մենք վստահ ենք, որ ՏԻՄ ընտրությունները հերթական ֆարսի են վերածվելու: Ավելին, մենք համոզված ենք, որ թեկնածուներն ու նրանց սատարող ուժերը հիմնականում չեն կարող որեւէ իրատեսական բարեփոխում իրականացնել, եւ պարզապես նոր հենակետեր են ստեղծվում ապագա ընտրությունները կեղծելու համար», նշվում է հայտարարության մեջ:
Գ. Գ.