Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովն իր երեկվա նիստում պետք է քննարկեր անհարգելի բացակայող պատգամավորների հարցը, քանի որ ԱԺ կանոնակարգով մեկ նստաշրջանի քվեարկությունների առնվազն կեսից բացակայելը համարվում է անհարգելի. ընդդիմության բոյկոտող 24 պատգամավորների հարցի քննարկումը հետաձգվեց Գալուստ Սահակյանի առաջարկով: Ըստ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի, այդ հարցը երեք նստաշրջանի ընթացքում եղել է ԱԺ օրակարգում, հանձնաժողովը մեկ անգամ արդեն դրա մասին իր եզրակացությունը տվել է, պարզապես լիագումար նիստերի օրակարգից այդ հարցի քննարկումը հետաձգվել է. «Ինչո՞ւ նորից այդպիսի հարց քննարկել եւ ծիծաղելի վիճակի մեջ ընկնել, երբ մեր եզրակացությունից հետո չի քննարկվել լիագումար նիստերում», նկատեց Ռ. Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմությունն այսօր-վաղը կորոշիՙ վերադառնա՞լ խորհրդարան, թե՞ ոչ: Այս առթիվ Գ. Սահակյանն արձագանքեց. «Քաղաքական դաշտը մի մարմին չէ, որի մասն է կազմում նաեւ ընդդիմությունը, խորհրդարանն արդեն սովորել էր առանց այդ մարմնի մասի աշխատելՙ պահն արդեն կորցրել են»:
Ամեն դեպքում կոալիցիայից կան գործիչներ, որոնք ընդդիմությանը համոզում են խորհրդարան վերադառնալՙ նկատի ունենալով, որ նրա ներկայությունը ստիպում է ձգվել եւ ավելի պատասխանատու լինել: