«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2005-09-08 | #161, 2005-09-09 | #162, 2005-09-10


ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ 30-ԱՄՅԱԿՆ Է ԼՐԱՆՈՒՄ

«Ազգ» թերթի խմբագրակազմը շնորհավորում է իր գործընկեր, Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների ծրագրի ղեկավար Հայկ Մարգարյանի ծննդյան երկրորդ 30-ամյակը: Մեր խելամիտ, խորասույզ, անչափ լուրջ ու խիստ ընկերը, որն իր ժուռնալիստական գործունեությունն սկսել է «Գարուն» ամսագրից դեռեւս 1970 թվականից (երբ սովորում էր ԵրՊՀ ժուռնալիստիկայի ավարտական կուրսում), այնուհետեւ անցնում է «Սովետական Հայաստան» թերթ, իսկ 1975-ից արդեն 30 տարի հեռուստատեսության եւ ռադիոյի ասպարեզում է: «Հանրապետություն» ստեղծագործական միավորման տնօրենը հետագայում ստեղծում է մարզային հաղորդումների ծրագիրը: Իսկ 2003 թվականից մինչ օրս ղեկավարում է Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումները:

Մեր գործընկերոջ համար ստեղծագործական վերելքի տարիներ էին հատկապես 1988-1992 թվականները, երբ Հայկ Մարգարյանը հրատապ հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներ էր պատրաստում Արցախից, Հայաստանի սահմանամերձ շրջաններից, Լենինականից (Գյումրի):

Վաստակաշատ ու պրոֆեսիոնալ մեր գործընկերոջ ծննդյան օրը գուցե նրան ավելի ուրախացնի իր մեկամյա թոռնիկըՙ Հայկ Մարգարյանը: Աստված պահի երկու Հայկ Մարգարյաններին էլ:

«ԱԶԳ»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4