Ճապոնացի բժիշկներին աշխարհում առաջին անգամ հաջողվել է առանձնացնել բնաբջիջներ, որոնք վերականգնում են սրտամկանը: Վերջինս անցյալում համարվում էր անվերականգնելի: ՌԻԱ գործակալությունը հաղորդում է, որ հայտնագործությունը կատարել են Կիոտոյի համալսարանին կից գիտահետազոտական բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ պրոֆեսոր Հիրոակի Մացուհարայի գլխավորությամբ:
Հայտնագործությունը հնարավորություն է տալիս բուժելու սրտի ծանր հիվանդությունները, որոնց դեպքում անցյալում միակ ելքը համարվում էր սրտի վերապատվաստումը:
Պ. Ք.