ԹԵՀՐԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 9-ին, ժամը 23:00-ին մոտ Թեհրանի «Արարատ» մարզավանի այգուն մոտակա պողոտայում երեք պարսիկների հետ վիճաբանության ժամանակ սպանվել է հայ պատանի Միրո Բեգիջանյանը: Հանցագործները ձերբակալվել են իրավապահ մարմինների կողմից:
Դժբախտ պատահարի հարցը հետապնդում են ԻԻՀ խորհրդարանի հյուսիսային իրանահայության պատգամավոր Գեւորգ Վարդանյանը, իրավապահ մարմինները, Թեհրանի Հայոց թեմական խորհուրդը եւ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը (ՀՄԱԿ):
Պատահարի կապակցությամբ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը սեպտեմբերի 10-ի Համահայկական խաղերը չեղյալ է հայտարարել:
Միրո Բեգիջանյանի մահվան լուրը ոչ միայն ցնցել է իրանահայ համայնքին, այլեւ լայն արձագանք է գտել իրանական մամուլում: