Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում այսօր աշխատանքը կսկսի հայոց գրերի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 17-ը: Գիտաժողովը կընթանա 3 մասնաճյուղերով` «Հայոց գրերի գյուտը եւ նրա պատմական նշանակությունը», «Հայոց գրերի գյուտը եւ հայոց մշակույթը», «Հայոց գրերի գյուտն ու հայ եկեղեցին»: Խորհրդի կազմում ընդգրկված են ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանը, Կալիֆոռնիայի համալսարանի հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը եւ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը, որը, ցավոք, այլեւս մեր կողքին չէ: