Լիբանանցի շախմատիստուհի Սուսաննա Մուրադյանը 5-րդ անգամ նվաճեց երկրի չեմպիոնուհու կոչումը: Նախկինում նա լավագույնն էր ճանաչվել 1995, 1999, 2002, 2003 թթ.: Հետաքրքրական է, որ նրա ավագ քույրըՙ Քնարիկը, եւս 5 անգամ (1996-98, 2001, 2004 թթ.)ՙ դարձել է Լիբանանի չեմպիոնուհի: Այնպես որ, 1995 թ. սկսած Մուրադյան քույրերը ոչ մեկին չեն զիջել չեմպիոնուհու տիտղոսը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ