Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Թալ Գրիգը» հաջող է հանդես գալիս Լոնդոնում ընթացող չեմպիոնների լիգայի նախնական փուլի ընտրական մրցաշարում, որտեղ մեր ֆուտբոլիստների մրցակիցներն են ֆրանսիական «Ռուբիռաքսը», անգլիական «Սպիտակ արջերն» ու Ալբանիայի «Դինամոն»:
Առաջին խաղում մեր ֆուտբոլիստները 7-2 հաշվով հաղթեցին Ֆրանսիայի չեմպիոն «Ռուբիռաքսին», իսկ հաջորդ օրը պարտության մատնեցին Տիրանայի «Դինամոյին» (5-4): Մրցաշարի վերջին խաղում հայ ֆուտբոլիստներն այսօր ուժերը կչափեն տանտերերի հետ: Վերջիններս առաջին խաղում 1-2 հաշվով զիջել են «Դինամոյին», իսկ երկրորդ տուրում խոշոր հաշվով (6-0) հաղթել «Ռուբիռաքսին»: Այսպիսով, 2 տուրից հետո «Թալ Գրիգը» 6 միավորով գլխավորում է աղյուսակը: 3-ական միավոր են վաստակել «Դինամոն» ու «Սպիտակ արջերը»: Հաջորդ փուլ են դուրս գալու խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը: Այնպես որ, մեր թիմը հիանալի հնարավորություն է պահպանում շարունակելու պայքարը: Դրա համար նվազագույնը բավարար է ոչ-ոքի ավարտել վերջին հանդիպումն անգլիացիների հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ