ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 12-13-ը սպասվում են տեղումներ, իսկ սեպտեմբերի 14-18-ը` առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես հայտնեց «Հայպետհիդրոմետ» վարչության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը, սեպտեմբերի 12-13-ը օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի, իսկ սեպտեմբերի 14-18-ը` 5-6 աստիճանով կբարձրանա: Շաբաթվա ընթացքում հովտային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կլինի +34, նվազագույնը` +27, իսկ լեռնային շրջաններում, համապատասխանաբար, +25 եւ +14 աստիճան: