«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2005-09-13 | #164, 2005-09-14 | #165, 2005-09-15


ԵՐԵՎԱՆԸ ԴՈՒՐՍ ԿԳԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԵԹԵ ԲԱՔՈՒՆ ԼՂ ՀԱՐՑՆ ԱՐԾԱՐԾԻ ՄԱԿ-ՈՒՄ

Հայաստանը դուրս կգա ղարաբաղյան կարգավորման գործընթացից, եթե ադրբեջանական կողմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանում փորձի արծարծել յուրաքանչյուր խնդիր, որը վերաբերում է ղարաբաղյան խնդրին: Այս մասին «Ռեգնում» գործակալությանն ասել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը: Հակառակ դեպքում, նշել է Գասպարյանը, Ադրբեջանն ստիպված կլինի բանակցությունները շարունակել անմիջականորեն Ստեփանակերտի իշխանությունների հետ: Մամլո խոսնակը վկայակոչելով ՄԱԿ-ի ընթացակարգը, նշել է, որ Ղարաբաղի խնդիրը, որն այլ հարցերի հետ մնացել է չքննարկված Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանում, ինքնաբերաբար կարող է 60-րդ նստաշրջանի մասնակիցների ուշադրությանը փոխանցվել: «Սակայն Ադրբեջանը չի կարող ձեռնարկել որեւէ քայլՙ պնդելով այդ հարցում, քանի որ դա կհակասի պայմանավորվածություններին, որոնք ավելի վաղ ձեռք են բերել կողմերը», ասել է Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունների արդյունքում ադրբեջանական կողմը հրաժարվեց «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» ձեւակերպմամբ հարցը ՄԱԿ-ում քննարկելուց, պայմանով, որ հայկական կողմը համաձայնություն տա ԵԱՀԿ փաստահավաք առաքելության այցելությանը ԼՂ վերահսկվող տարածքներ: 2005 թ. հունվարի 30-ից փետրվարի 6-ը փաստահավաք խումբը շրջեց բոլոր 7 շրջաններում, հրապարակեց զեկույց, որում նշվում էր, որ Հայաստանը եւ ԼՂ-ն կանոնավոր, կազմակերպված վերաբնակեցում այդ տարածքներում չեն իրականացնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4