Երեկ Նյու Յորքում մեկնարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանականՙ 60-րդ նիստը (տեսՙ էջ 5): Նիստի սկզբում, ինչպես տեղեկացնում են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակից, ընտրվել է Գլխավոր ասամբլեայի գլխավոր կոմիտե, որը կգործի նիստի ողջ ընթացքում: Կոմիտեի նախագահն է Ժան Էլիասոնը (Շվեդիա): Ընտրվել են նաեւ փոխնախագահ 21 երկրները, որոնց շարքում է Հայաստանը: Հիշեցնենք, որ 60-րդ նիստում Հայաստանը ներկայանում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մակարդակով:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ընտրվել են գլխավոր 6 հանձնախմբերը, որոնցից 4-րդըՙ հատուկ քաղաքական եւ ապագաղութացման հանձնաժողովը գլխավորում է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը:
Տեղեկացնենք, որ Գլխավոր կոմիտեի նախնական օրակարգում ընդգրկված է նաեւ հետեւյալ հարցըՙ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող վիճակը», որի մասինՙ ստորեւ: