Ադրբեջանում Մ. Նահանգների դեսպանն, ըստ «Ռեգնում» գործակալության, երեկ ասել է, որ Նախիջեւանը Հայաստանին պատկանելու խոսակցությունները ծիծաղելի են: Մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հրապարակումները, ըստ որոնց Հայաստանում ԱՄՆ դեսպանության կայքէջի քարտեզում Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը ներկայացված են հայկական պատմական տարածքներ, Ռինո Հարնիշը նկատել է, որ դա «տարրական սխալի» հետեւանք է: