Վրաստանի մայրաքաղաքի Հավլաբար թաղամասի փողոցներից մեկըՙ Մելաանին վերանվանվել եւ այսուհետեւ կրելու է ԱՄՆ գործող նախագահի անունը: Այս տարվա մայիսին Ջորջ Բուշ կրտսերը ժամանել էր Թբիլիսի: Ըստ «Ռեգնում» գործակալության, Բուշի փողոցի բնակիչները հուսով են, որ այսուհետեւ փողոցից աղբարկղերը կդատարկվեն օրվա ընթացքում ոչ թե մեկ, այլ երկու անգամ, իսկ մայթեզրերը կմաքրվեն եւ կլինեն կոկիկ, ինչպես դա արվում է նախագահ Բուշի երկրի փողոցներում: