Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Թալ Գրիգը» թեեւ ավարտական խաղում 1-2 հաշվով զիջեց Լոնդոնի «Սպիտակ արջեր» թիմին, սակայն կշարունակի պայքարը չեմպիոնների լիգայի մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները մտան հաջորդ փուլ: Ընտրական մրցաշարում «Թալ Գրիգը» վաստակեց 6 միավոր: Նույնքան միավոր էին վաստակել նաեւ Տիրանայի «Դինամոն», որ վերջին խաղում հաղթեց ֆրանսիական «Ռուբեին» (5-1), ինչպես նաեւ տանտերերը: Հաշվի առնելով նշված 3 թիմերի միջեւ կայացած անձնական հանդիպումների արդյունքները, խմբում առաջին տեղը գրավեց «Թալ Գրիգը», 2-րդը ճանաչվեց «Դինամոն»: Հենց այս երկու թիմերն էլ մտան հաջորդ փուլ եւ կշարունակեն պայքարը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ