Ադրբեջանի ԳԱԱ Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի ղեկավար Ադիլ Ղարիբովն, ըստ «Ազերպրես» գործակալության, չի բացառել, որ մոտ ապագայում հանրապետությունում կկառուցվի ատոմակայան: Նրա խոսքերով, դեռ 1980 թ. Նավայի գյուղի մոտակայքում դրվել էին ատոմակայանի հիմքերը, սակայն հետագայում անհայտ պատճառներով շինարարական աշխատանքները չեն ավարտվել: «Ադրբեջանի նավթային պաշարները կսպառվեն 35-40 տարիների ընթացքում: Վաղ թե ուշ մեր երկիրն ստիպված է լինելու օգտագործել ատոմային էներգիա: Այդ պատճառով ատոմակայանի կառուցումն անխուսափելի է», նշել է Ղարիբովը: