«Այրիշ ինդիփենդենտ» իռլանդական թերթն իր սեպտեմբերի 14-ի համարում գրել է, որ Եվրոմիության ընդարձակման պատասխանատու Օլի Ռենը Թուրքիային մեղադրել է սադրանքի մեջ, նշելով, որ թուրք վիպասան Օրհան Փամուքի դատավարությունը դեկտեմբերին նշանակելը բոլորովին էլ պատահական չէ: Դա համընկնում է Եվրոմիության գագաթաժողովի հետ: Ռենի կարծիքով, Փամուքի դեմ բացված դատական գործը խախտում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները եւ լուրջ հարցեր առաջ քաշում Թուրքիայի նոր քրեական օրենսգրքի հոդվածների վերաբերյալ: Փամուքին, ինչպես հայտնի է, մեղադրում են «ազգային արժանապատվությանը հասցրած վիրավորանքի» մեջ: Մենք շարունակելու ենք հետեւել Թուրքիայում մարդու իրավունքների կիրառման հարցերին, ասել է նաՙ նշելով, որ հոկտեմբերի 3-ին ակնկալվող անդամակցության բանակցությունները կարող են 10-15 տարի տեւել կախված հատկապես այն հանգամանքից, թե ինչքան շուտ Թուրքիան կճանաչի Կիպրոսի Հանրապետությունը:
Հ. Ծ.