Նյու Յորքում շարունակվող ՄԱԿ-ի ԳԱ 60-րդ նստաշրջանի շրջանակներում երեկ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի հանդիպումը: Ըստ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության, Անդրանիկ Մարգարյանը նկատել է, որ իսլամական հանրապետության հավասարակշիռ քաղաքականությունը կարեւոր դեր է ունեցել հարավկովկասյան տարածաշրջանի կայունության պահպանման գործումՙ խիստ կարեւոր համարելով Թեհրանի նման քաղաքականությամբ շարունակականությունը: Իրանի նորընտիր նախագահն ասել է, որ հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների խորացումը բխում է Թեհրանի քաղաքական ուղեգծից: Կողմերը կարեւորել են երկու երկրների տնտեսական համատեղ ծրագրերի իրագործումը:
Երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ Անդրանիկ Մարգարյանը: