Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում «Ասոշիեյթեդ պրեսին» տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները «պետք է գործեն որպես պետական այրեր եւ ոչ թե ազգային շահեր հետապնդող քաղաքական գործիչներ»: Ըստ «Մեդիամաքսի», Էլմար Մամեդյարովը նշել է, որ կազանյան հանդիպումը հիմք ստեղծեց բանակցային գործընթացի համար: «Ես կցանկանայի ասել, որ մենք մոտ ենք ճեղքմանը, սակայն իրականում խնդիրները մնում են», նշել է նա:
Իր հերթին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն Բաքվում հայտարարել է, որ «Կազանում Ալիեւի եւ Քոչարյանի հանդիպումը հնարավորություն է տալիս փաստելու, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու պատմական հնարավորություն է ստեղծվել, որը պետք է օգտագործել»: