Բուհերի խորհուրդների ձեւավորման նոր կարգի որոշումից վիրավորված հրաժարական է ներկայացրել թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանը: Այդ որոշումը եւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանիՙ ռեկտորների դժգոհության առիթով արած արտահայտությունը վիրավորել են նրան: Երեկ, օրվա երկրորդ կեսին դեռ հայտնի չէրՙ նրա հրաժարականը նախարարությունում ընդունե՞լ են, թե՞ ոչ: