Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունից տեղեկացանք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմին սեպտեմբերի 19-21-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Այցի ընթացքում էմիրը հանդիպումներ կունենա նախագահ Քոչարյանի եւ վարչապետ Մարգարյանի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երեւանի պետական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա եւ Մատենադարան: Նախատեսվում են այցելություններ նաեւ ձիարշավարան, Սեւան եւ Դիլիջան: